A
A
«Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնությունը հանդես է գալիս շրջանակների ընդլայնման գաղափարով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնությունը հանդես է գալիս Հայաստանում ինտելեկտուալ շարժման շրջանակների ընդլայնման գաղափարով: Նպատակի իրագործման համար նախաձեռնության համահիմնադիրներ Կարեն Քոչարյանը, Տիգրան Քոչարյանը և Հարություն Արզումանյանը սկսում են հետևյալ ծրագրերի շարքը. 1.Ինտելեկտուալ խաղերի բիզնես-լիգայի ստեղծում, 2.Ինտելեկտուալ խաղերի դպրոցական և ուսանողական լիգաների ստեղծում, 3.«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի սիրողական առաջնություն, 4.Կազմակերպությունների ներսում ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմ-բիլդինգի անցկացում: