Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աշխատողը կոֆե է խմում, բամբասում, «սթորի» գցում․ մեկ ամսում գլոբալ փոփոխություններ են լինելու (տեսանյութ)

Էն մարդիկ, ովքեր ժամանակ ունենք բամբասելու աշխատում են քաղաքապետարանում։ Նորմալ չի դա։

Երևանի այսօրվա ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչ Սարգսյանը և նշեց՝ մնան բաներ չի հանդուրժելու։

«Իմ կողմից դա չի հանդուրժվելու։ Ասենք, երեկ աշխատանքի ժամին մարդիկ «սթորի» են գցում։ Էդ նորմալ չի։ Հարկատուները մեզ էդ փողը չեն տալիս, որ մենք աշխատանքի ժամին սթորի գցենք։ Վեցից հետո պետք է այդ «սթորին» գցեն, կամ ժամը 1-ից 2-ը, չգիտեմ ընդմիջման ժամին»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Անդրադառնալով սպասվող փոփոխություններին՝  շեշտեց, որ դրանք լինելու են գլոբալ և առաջիկա մեկ ամսում կներկայացվեն դրանք․

«Ինչ վերաբերում է փոփոխություններին՝ այո, գլոբալ փոփոխություններ են լինելու։ Ով ինչ պարտականություն է անելու, այդ մեխանիզմներն ենք անելու։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մեկ ամսվա ընթացքում համապարփակ կներակայացնենք բոլոր փոփոխությունները և ամբողջական փաթեթով դա կուսումնասիրենք», - նշեց Երևանի քաղաքապետ  Հրաչ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։