Լավագույն սամբիստը Աշոտ Դանիելյանն է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը հրապարակել է 2010 թվականի մարզիկների, մարզիչների եւ մրցավարների լավագույն տասնյակները:
Հայաստանի այս տարվա լավագույն սամբիստ է ճանաչվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ստեփանակերտցի մարզիկ Աշոտ Դանիելյանը: Առաջին տասնյակում 2-րդ տեղը զբաղեցրել է մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը, երրորդ` Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Տիգրան Կիրակոսյանը:
2010 թվականի լավագույն մարզիչներ են ճանաչվել համապատասխանաբար Էռնեստ Միրզոյանը (ՀՀ վաստակավոր մարզիչ, ք. Ստեփանակերտ), Սամվել Ավդալյանը (ՀՀ վաստակավոր մարզիչ, ք. Եղվարդ) եւ Գուրգեն Սեւոյանը (ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ , ք. Գյումրի): Տարվա լավագույն մրցավարի կոչմանն արժանացել է միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը (ք. Երևան):
Հայաստանի սամբոյի ֆեդերացիաn հաշվի առնելով հայ սամբիստների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում նվաճած մեդալների քանակը (6 ոսկե, 4 արծաթե, 12 բրոնզե), գերազանց է գնահատել մեր սամբիստների ելույթները մրցաշրջան 2010-ում: