Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Արարատը»` չեմպիոն

Սպորտ
b4453b9c1a42b42cffa775d2bb004ed9

Աշխարհում տարեց-տարի մեծ մասսայականություն ձեռք բերող ռեգբի-7 մարզաձեւն այս տարի գրանցում ստացավ նաեւ Հայաստանում:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Պետրոս Ասլանյանը, այս տարի առաջին անգամ անցկացվեց ռեգբի-7-ի հանրապետական առաջնություն.

«Ինչպես հայտնի է, ռեգբի-7-ը վերջերս ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: 2012 թ Լոնդոնում կանցկացվեց ցուցադրական մրցումներ, իսկ 2016 թվականից այն կդառնա օլիմպիական մարզաձեւ»:

Ինչպես տեղեկացրեց Պետրոս Ասլանյանը, ռեգբի-7-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունը անցկացվել է երեք տարիքային խմբերով: Մինչեւ 13 տարեկանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Արտաշատի «Նորաշեն» թիմը: 18 տարեկանների մրցումներում առաջին տեղը գրավել է Աշտարակի «Ուռենին», իսկ 20-ից բարձր տարիքի ռեգբիստների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Երեանի «Արարատը»:

Պետրոս Ասլանյանը գտնում է, որ ռեգբի-7 լավ հեռանկարներ ունի մեր հանրապետությունում: «Հայաստանում արդեն ստեղծվել են ռեգբի-7-ի մի քանի թիմեր: Կարեւորն այն է, որ կան նաեւ պատանիներ, որոնք զբաղվում են այս մարզաձեւով: Դա նշանակում է, որ կունենանք հերթափոխ: Հայաստանի ռեգբիի ֆեդերացիան իր առջեւ խնդիր է դրել 2011 թվականից հանրապետության մարզադպրոցներում ստեղծել ռեգբիի խմբեր, ինչը էլ ավելի կխթանի մարզաձեւի զարգացմանը»: