Հաղթեցին արեւելագերմանացիները
Գերմանիայի վերամիավորման 20-ամյակի առիթով` ֆուտբոլային խաղ անցկացրին նախկին ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի հավաքականների վետերան ֆուտբոլիստները:
Հանդիպումն ավարտվեց Արեւելյան Գերմանիայի թիմի հաղթանակով` 2:1: Խաղի հաշիվը բացել է ԳՖՀ-ի հավաքականի նախկին հարձակվող Կառլ-Հայնց Ռիդլեն, իսկ հետո աչքի են ընկել նախկին արեւելագերմանացիներ Օլաֆ Մարշալը եւ Ուլֆ Կիրստենը:
Երկու հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 1990 թվականի նոյեմբերին, Գերմանիայի վերամիավորումից մեկ ամիս անց: Սակայն այդ հանդիպումը ընդհատվել էր, քանի որ խաղի ժամանակ հանկարծամահ էր եղել արեւելագերմանացի մեկ երկրպագու:
Հավելենք, որ 1990 թվականի աշխարհի 22 չեմպիոններից հանդիպմանը մասնակցել են 9-ը, ընդ որում ԳՖՀ-ի ավագը եղել է հենց չեմպիոնական թիմի ավագ Լոթար Մաթեուսը, ով այժմ մարզում է Բուլղարիայի ընտրանին: