Մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ խմբի գործնական առաջին արդյունքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին տեղեկացրեց՝ աշխատանքային այցով երեկ Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ռուսական երկաթուղներ ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Օլեգ Բելոզյորովը ։
Ռուս պաշտոնյաները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Փաշինյանի խոսքով՝ այս այցը շատ կարևոր առանձնահատկություն ունի։
«Մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը տեղեկացրեց՝ պաշտոնյաների երեկվա այցը նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։
Քննարկվել են տեխնիկական առաջադրանքի և նախագծման հարցերը։ Այդ թվում նաև շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը։
Փաշինյանը համոզմունք հայտնեց՝ այս դինամիկայով շարունակելու դեպքում կարելի է վստահություն հայտնել, որ առաջիկայում դա կիրագործվի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս վերահաստատեց Փաշինյանի խոսքերը, նշելով՝ որ երկաթգծի օպերատորի հետ, որը ռուսական կողմն է, շփումները շարունակվելու են։