Թերևս պայմանագրում չկար, բայց մենք Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսկապես, որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին գալ տարբեր հարցերում համաձայնության, այնուամենայնիվ, էական է, որ բոլոր կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։
Այս մասին այսօր Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քաղաքականությանը։
«Կարծում եմ՝ և՛ դուք, և՛ ամբողջ աշխարհը տեսել է, որ ՀՀ-ն պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել և՛ խաղաղություն բերել տարածաշրջանում, և՛ լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև այն կա մեր Կառավարության ծրագրում և այն ընդունված է Ազգային ժողովում, դրանից հետո են տեղի ունեցել ընտրություններ և Հայաստանի ժողովուրդը քվերակել է այդ խաղաղության համար։ Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է ցավով արձանագրենք, որ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ օրինակ բերելով Ալիևի վերջին հայտարարությունները։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ես կրկնում եմ՝ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրները չլուծելը՝ օրինակ ռազմագերիների, շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցաողական մթնելորտի ստեղծմանը։ Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէ հրադադարը հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ։ Քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ, մենք մեր կողմից միակողմանի լուծում ենք տվել այդ հարցին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։