Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում (տեսանյութ)

Ինչպես նախորդ 25-30 տարիներին, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է՝ Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների․ այսօրվա ճեպազրույցի ժամանակ Հայաստանի դիրքորոշումը վերահաստատեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի ներկայությամբ Միրզոյանը փաստեց՝  առանց նախապայմանների ակնկալիքով է, որ Հայաստանը կրկին փորձում է Թուրքիայի հետ երկխոսել։

Խոսելով հայ-թուրքական բանակցություններում բանագնացների առաջին հանդիպումից, Միրզոյանն արձանագրեց, որ շատ բովանդակային հարցեր չէին կարող քննարկվել, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացն ընթանալու է բարեհաջող։

«Սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն կողմերից մեկի դիրքորոշումից չեն կախված»,- կարծում է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։