Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միրզոյանը՝ Անթալիայի ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին (տեսանյութ)

Այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը և միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ։

Այս մասին այսօր Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասներ հայտնելով Անթալիայում կայանալիք ֆորումին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

 

«ՀՀ ԱԳ նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի։ Հարցը քննարկվում է։ Ուղղակի կուզեմ նշել, որ սա, ըստ էության, երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և ՀՀ-ն որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, և եթե նույնիսկ այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի՝ այլ բան չունի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

 

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ կատարեց նաև Ալիևի վերջին հայտարարություններին և նշեց, որ Հայաստանի կառուցողական մոտեցման կողքին պետք է նույն կառուցողական դիրքորոշումը տեսնենք Ադրբեջանի կողմից, և ագրեսիվ, հակահայ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում հարաբերությունների կարգավորմանը։

 

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։