Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը․ Ալեքսանդր Շալենբերգ (տեսանյութ)

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում արձանագրեց, որ Արցախյան պատերազմից հետո առկա են կարգավիճակի, սահմանների և հումանիտար մի շարք խնդիրներ։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է՝ ընգծեց նախարարը։

 

Շալենբերգի խոսքով՝ այսօր կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր, որոնք ցանկանում են լուծել առաջացած խնդիրները, սակայն ընդգծեց, որ գործընթացները պետք է ուղղորդեն դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ։

 

«Մի հստակ ուղերձ եմ ուզում հղել՝ միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը»,-հայտարարեց Շալենբերգը և հավելեց, որ արդեն իսկ տեսանելի են ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նշանները։

 

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ կողմերը ցանկանան ընդունել իրենց օգնությունը։

 

«Ավստրիայի, Եվրամիության և հուսով նաև ԵԱՀԿ-ի անունից կարող եմ ասել՝ որ մենք պատրաստակամ ենք օգնելու»,-ասաց նա։

 Մանրամասները՝ տեսանյութում։