Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնել են ՀՅԴ 120-ամյակը

Մշակույթ
29f1a087de32e3c674b23886844cc150

Հայ Հեղափոխական Դաշնակցության հիմնադրման 120- ամյակի շրջանակներում` նոյեմբերի 21 - ին Նյու Յորքի «Հիլթոն» հյուրանոցի հանդիսասրահում տեղի ունեցավ հոբելյանական համաժողով:

Ժողովրդական ֆորումին զեկուցումներով հանդես եկան Միչիգանի Համալսարանի պատմության դասախոսներ, պրոֆեսորներ՝ Դենիս Փափազյանն ու Արա Սանժյանը, «Զորյան» ինստիտուտի նախագահ, դոկտոր` Գուրգեն Սարգսյանը, Նյու Յորքի «Քուինս» քոլեջի պրոֆեսոր՝ Հրաչ Զադոյանը, դոկտորներ՝ Դավիթ Գրիգորյանն ու Անդրանիկ Գասպարյանը:

Զեկուցողները հանգամանալից վերլուծեցին Հ.Յ.Դ անցած ուղին եւ նրա փառապանց գործունեությունը տարբեր ժամանակահատվածներում: Անդրադարձ եղավ նաեւ Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցերի մասին:

Երեկոյի վերջում զեկուցողները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք

Լուսանկարները՝ հեղինակի