Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հյուսիսից հարավ․ 5 լրատվամիջոցի համատեղ հաղորդումը (տեսանյութ)

Հայաստանում ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ՝ 5  մեդիա կառույցի համագործակցությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի տարբեր կետերից՝ հյուսիսից հարավ, օբյեկտիվ, բազմակողմանի եւ այլընտրանքային տեղեկատվության տրամադրումն է, կարեւորագույն խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ճանապարհների փնտրտուքը:  

Ռեգիոն 5+-ի 5 գործընկերները՝ Երեւանի Ա1+, Լոռու մարզի ՄԻԳ, Արմավիրի մարզի ԱԼՏ, Շիրակի մարզի ԳԱԼԱ հեռուստաընկերությունները և Սյունիքի մարզի Գորիսի Մամուլի ակումբը, յուրաքանչյուր շաբաթ կանդրադառնան իրենց տարածաշրջանում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին՝սահմանային վերջին կետից մինչեւ մարզկենտրոն, տեսանյութերով կներկայացվեն ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային եւ այլ կարեւորագույն խնդիրներ:

Անդրանիկ թողարկումը համագործակցող մեդիա կառույցների մասին է:  Որո՞նք են Հայաստանում ԶԼՄ-ների հիմնական խնդիրները, ի՞նչ ունենք այսօր՝ լիցենզավորման մրցույթից մեկ տարի անց, եւ դաշտն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել 2018թ.-ից հետո: