Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ո՞վ ասաց, որ հենց խորհրդային սահմաններով պետք է լինի սահմանազատումը». «Առավոտ» (տեսանյութ)

Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու առնչությամբ: «Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ստույգ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում», – խորհրդարանում ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- նաեւ ասել էր Արարատ Միրզոյանը։

Խորհրդային սահմաններով զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման խնդիրը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քննարկում են «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը եւ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:  

📌Ինչո՞ւ պետք է սահմանազատումը և սահմանագծումը իրականացվեն խորհրդային քարտեզներով:
📌Ինչո՞ւ պետք է հայկական կողմը հետ քաշի իր զորքերը հայկական տարածքում: Ո՞վ է ապահովելու նորահայտ չեզոք գոտու անվտանգությունը:
📌Ի՞նչ անվտանգության մեխանիզմներ են լինելու՝ ռուսական զո՞րքը, ՀԱ՞ՊԿ-ը, թե՞ անվտանգության միջազգային մեխանիզմները:
📌Արդյոք պատերազմից հետո ստեղծված իրողությունները հաշվի առնելու՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության կոչը նշանակո՞ւմ է, որ Արցախի հարցը փակված է:
📌Հնարավո՞ր է արդյոք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում: