Բացել լրահոսը Փակել լրահոսը
272301642_232286929092684_7530499944328589445_n
A A
Հասարակություն

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք

«Ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում WWF Armenia -ի տնօրեն Կարեն Մանվելյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ\պ Արտակ Մխիթարյանի միջև ստորագրվել է նվիրատվության պայմանագիր։ Հայտնում է ՇՆ նախարարությունը։
WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք՝ տարածքի վերահսկման, մոնիթորինգի և պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։
 
Հիշեցնենք, որ 2002 թվականից ի վեր WWF-Հայաստանը տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ երաշխավորելով ավելի լավ բնապահպանական ապագա: