Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիակ
A A
Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի․ Shamshyan.com

Երևանում, Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
Ըստ հաղորդագրության` այսօր, ժամը 12։40-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։
 
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի դատաբժիշկը զննի դին։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ցրտահարվել է։