Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դեկտեմբերին Հայաստան այցելել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից (տեսանյութ)

2021թ-ին զբոսաշրջության ոլորտում պատկերը այդպես էլ չնմանվեց 2019-ին՝ մինչ կովիդյան ժամանակաշրջանին։

Երկու տարի առաջ դեկտեմբերին Հայաստան էր այցելել շուրջ 110 հազար զբոսաշրջիկ, իսկ 2021- դեկտեմբերին այդ թիվը չի գերազազանցել 67 հազարը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորաբար չորրորդ եռամսյակում զբոսաշրջային այցելությունները նվազում են։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով դեկտեմբերին Հայաստան հիմնականում այցելել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից։

Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալի խոսքով Հայաստան այցելած զբոսաշրջիկների մի մասը հյուրընկալվում է հարազատների տներում, մնացած մասն էլ տեղավորվում են հյուրանոցներում։

Գիդ-էքսկուրսավար Ալվարդ Եսայանը զբոսաշրջային ակտիվ կենտրոն համարում է հատկապես Դիլիջանը: 2020 թվականին պատուհասած քովիդն անգամ չի խանգարել՝ Դիլիջանում զբոսաշրջիկի պակաս չեն ունեցել։

Զբոսաշրջության կոմիտեում էլ ներքին համոզմունք ունեն՝ 2022-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը դրական ցուցանիշ է գրանցելու։

Մանրամասները՝ տեսանյութում