Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան
A A
Քաղաքականություն

Փաշինյանը հաղթել է Եվրադատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է որոշում Նիկոլ Փաշինյանն ընդդեմ ՀՀ-ի  գործով ։

Դատարանը  արձանագրել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ։ Դիմումները վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի  դեպքերից հետո Փաշինյանի ազատազրկմանը։

Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը  ՄԻԵԴ-ին փոխանցել է , որ ինքը հրաժարվում է իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից: