Երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք նպատակային ձևով զինված ուժերը տանում են կազմալուծման․ Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սահմանագծման և սահմանազատման գործընթացքը պարտադիր չէ, որ կապ ունենա Թուրքիայի հետ, բայց բնական է, որ մեծ թվով հարցադրումներ կան, որ կարող են կապված լինել դրա հետ»,-այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։
Ըստ պատգամավորի ՀՀ իշխանության համար հայրենիքը, ազգայինը և գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են և ընդամենը կա իշխանություն պահելու կարևորությունը։
Անդրադառնալով զինված ուժերի խնդիրներին, պատգամավորը նշեց, որ եթե նույնիսկ բյուջեն լիներ 2017թվականի, բայց մարդիկ ովքեր իրականացնում են զինված ուժերի բարեփոխումները լինեն նորմալ մարդիկ, ապա կարելի էր ստեղծել համակարգ, որը կարող էր ՀՀ նվազագույն խնդիրները ապահովել․ «Երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք նպատակային ձևով զինված ուժերը տանում են կազմալուծման»։
Մանրամասները՝ տեսանյութում։