Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Խամոյան, հաշիվ տվեք ձեզ․ էդ ինչե՞ր եք ասում․ Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ քառօրյա նիտին, մոտենալով ամբիոնին, ասաց, թե ուզում է մի քանի նկատառում անել։

Նա ասաց, որ շատ տարօրինակ է հնչում, երբ նախկին նախագահ Քոչարյանի թիմակիցները խոսում են գումար խնայելուց։ Այնուհետև պատգամավորն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության բարձրացրած այլ խնդիրներին։

«Դուք խոսում եք բազմազավակ ընտանիքների մասին, ձեր իշխանության ժամանակ հարյուր հազարավոր ընտանիքներ արտագաղթել են էս երկրից։ Չի՛ ընկալվում, ձեր ո՛չ մի գործողություն չի ընկալվում»,- ընդգծեց Հակոբյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի՝ Ռուբեն Ռուբինյանին ուղղված մեղադրանքներին։

«Պարոն Ռուբինյանը, վերջիվերջո, երկիր է ներկայացնում և մտել է շատ բարդ գործընթացի մեջ»,-ասաց Հակոբյանը ու հավելեց․ «Տիկին Խամոյան, էտ ինչե՞ր եք ասում։ Ասենք ամոթ չի՞, էդ գործակալ, բան․․․»։

Ելույթի վերջում Հակոբյանն ընդդիմությանը կոչ արեց մտքեր արտահայտելուց առաջ հաշիվ տալ իրենց։