Բացել լրահոսը Փակել լրահոսը
1068315
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի և Իրանի նախագահները հաջորդ շաբաթ բանակցություններ կվարեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ. Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաալիին:

Նշվում է, որ նոյեմբերին Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի կազմումն ու համատեղ ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումը, փոխգործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և համատեղ աշխատանքները Իրանի միջուկային ծրագրի շուրջ: