Բացել լրահոսը Փակել լրահոսը
արգելափակվել ձյան մեջ
A A
Հասարակություն

90 մեքենա,200 քաղաքացի ՝ արգելափակված

Հունվարի 15-ին, երեկոյան ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։