Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու (տեսանյութ)

Հունվարի 5-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր: Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու, որոնցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: