Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւամորթ երգչուհին հայերեն կերգի

Մշակույթ
ea2a80b831d68cebab6f5d5b491af326

Մոտենում է ամերիկահայ 31-ամյա երգիչ Հարութ Բալյանի երազանքի կատարման օրը: Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգչի առաջին մենահամերգը Հայաստանում: Այս մասին երգիչը «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց ամերիկացի երգչուհի Չիոմայի հետ, ով այս գիշեր է մեկ օրով Հայաստան ժամանել` Բալյանի մենահամերգին իրենց դուետը կատարելու համար:

10 տարեկան հասակից նա ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա մեծ նվաճում է համարում, որ 21 տարի երգել է օտարության մեջ, բայց «սիրված ու ճանաչված է հայրենիքում»:

«Քանի որ հոգով, սրտով հայ եմ, երգում եմ հայերեն: Ես ինձ տեսնում եմ ժողովրդի ոճի մեջ, իմ մակարդակը ժողովրդի մակարդակն է: Երգում եմ մաքուր, զուլալ, ամենակարևորը, հոգով ու իմ ժողովրդի համար: Եթե կան մարդիկ, որ ուրիշ կերպ են ընկալում, իրենց գործն է»,-ասաց Բալյանը:

Իսկ ամերիկացի երգչուհին մինչ Հարութ Բալյանի հետ դուետ երգելը Հայաստանի մասին գրեթե ոչինչ չի իմացել: Առաջին հայ մարդը, ում հետ ծանոթացել է, Արամ Ավագյանն է, որն էլ նրանց «Քեզ սիրում եմ» զուգերգի հեղինակն է:

«Չնայած իմ հարազատներն ու ծանոթները չեն հասկանում երգի բառերը, բայց հոգով են զգում»,-ասաց երգչուհին:

Մենահամերգին երգիչը կներկայանա 22 երգով, կլինի Նունե Եսայանի հետ դուետ և 2-3 նոր երգ: Իսկ համերգի անակնկալների մասին երգիչը չխոսեց: «Օրը կգա, բարին հետը»,-ասաց նա և հայտնեց, որ մյուս տարի նոր դուետով հանդես կգա մի աշխարհահռչակ երգչուհու հետ, որի ով լինելը ևս գաղտնիք պահեց իր երկրպագուների համար: