Գրիպի «արշավը»․ բուժհաստատություններ դիմած 2000 քաղաքացիների կեսից ավելին երեխաներ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍուր շնչառական վարակակիրների թիվը 2 անգամ աճել է նախորդ տարվա այս սեզոնի համեմատ։
Արարատի, Գեղարքունիք, Տավուշի մարզերում և հատկապես Երևան քաղաքում արձանագրվել է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ շուրջ 2000 քաղաքացի դիմել է բժշկական հաստատություններ։
Իրականացված դիտարկումներով և հավաքագրված տվյալներով՝ հանրապետությունում սուր շնչառական վիրուսներով պայմանավորված դասերից աշակերտների բացակայությունները կազմում է 1,7 տոկոս։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն արձանագրում է , որ ճիշտ է սուր շնչառական վիրուսներով պայմանավորված աշակերտների բացակայության ցուցիչը հատկապես ձմեռվա շրջանում բարձրանում է, բայց այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճ չի գրանցել։
Նախարարի տեղակալը կարծում է, որ դպրոցները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը, համապատասխան որոշումներ կայացնեն։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և հիշեցնում է՝ վիրուսային հիվանդությունները հակաբիոտիկներով չեն բուժվում, այլ հակառակը՝ դրանք կարող են բարդացնել հիվանդի վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։