Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Մենք նստած տեղը չենք կարող որոշել, թե որն է ճիշտը, որը՝ սխալը․ Արա Խզմալյան (տեսանյութ)

Որ դեպքում՝ մեկին կարելի է զբաղեցնել երկու և ավելի պաշտոն, մեկ այլ անձի՝ ոչ։ Ավելի ստույգ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ինչու՞ թույլ չտրվեց համատեղել նաև տնօրենի պաշտոնը, այնինչ, խոսք կա, որ այժմյան պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը հավակնում է միաժամանակ զբաղեցնել տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները ։

«Ա1+»-ի  հարցին ի պատասխան, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը պարզաբանեց

«Տնօրենին տրված են լիազորություններ՝  որոշելու քաղաքականությունը, ֆինանսական ուղղվածությունը։ Եթե մենք, նախարարությունում նստած, սկսենք զբաղվել, թե օպերայում՝ ում, որտեղ կնշանակեն և ինչ կանեն, ընդունելի տարբերակ չէ։ Պետք է վստահել ու պահանջել։

Տնօրենները, երբ մասնակցում են մրցույթին, ունեն զարգացման իրենց ծրագիրը։ Ես չգիտեմ, ինչ ռազմավարություն կստանանք, ովքեր կգան, ինչ ռազմավարություն կբերեն։ Մեկը կգա, կասի՝ երեք պաշտոն համատեղում եմ, մյուսը կասի հակառակը։ Օրբելյանի դեպքում՝ դատարանն ընդունեց, որ գեղարվեստական ղեկավարի ֆունկցիան ստեղծագործական աշխատանք է»։

Պարոն Խզմալյանը նաև հավելեց, որ նախ պետք է ունենան տվյալ ղեկավարի զարգացման ռազմավարական քաղաքականությունը և դրա հիմնավորումները։

«Մենք նստած տեղը չենք կարող որոշել, թե որն է ճիշտը, որը՝ սխալը։ Ի վերջո, մենք այդ հանձնաժողովի մեջ ընդգրկում ենք գիտակ մարդկանց և կողմնորոշվում ենք նրանց կարծիքներով»։