Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երրորդ անգամ

Սպորտ
b722354f52e2cd161efda649433d57ce

Այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը նոյեմբերի 28-ից տեղափոխեց 29-ը, իսպանացի լրագրողները անմիջապես ցանկացել են պարզել, արդյոք եղել են դեպքեր, երբ երկու թիմերի հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը:

Պարզվում է, որ հանրահայտ «էլ Կլասիկոն» արդեն երկու անգամ անցկացվել է շաբաթվա առաջին օրը: Անդրանիկ նման հանդիպումը կայացել է 1964 թվականի մարտի 30-ին: Այն ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով` 2:1: Երկրորդ խաղը տեղի է ունեցել 1972 թ ապրիլի 3-ին, որում հաջողության հասել էր արդեն «Բարսելոնան»` 1:0:

Հավելենք, որ առաջին երկու դեպքերում խաղը երկուշաբթի օր էր տեղափոխվել կրոնական տոների պատճառով, իսկ այս անգամ այն քաղաքական միջոցառման համար է հետաձգվել: Նոյեմբերի 28-ին Բարսելոնայում տեղի են ունենալու Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունները: