Օլիմպիական համաժողով Երեւանում
Առաջիկա օրերին ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեները Երեւանում կանցկացնեն համաժողով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը:
Այն նվիրված կլինի «Լոնդոն-2012» ամառային եւ «Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի շնորհանդեսներին եւ դրանց նախապատրաստությանը առնչվող հարցերին: Զեկուցումներով հանդես կգան տարբեր երկրների ԱՕԿ-ների եւ տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կլինեն նաեւ ելույթներ բարձրակարգ մարզիկների բժշկական վերահսկողության, ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի եւ այլ հարցերի մասին:
Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Նոյեմբերի 13-ին պատվավոր հյուրերին կհյուրընկալի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ երեկոյան նրանք կմասնակցեն ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: