Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնվեց իշխանություններին

Սպորտ
ef00072f87aec0100ed618898648b370

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիանի նախկին նախագահ Զվեզդան Տերզիչը, որը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ, երեք տարի թաքնվելուց հետո հանձնվել է իշխանություններին:

Նա իր փաստաբանով ներկայացել է Բելգրադի ոստիկանության քննչական բաժին: Նրա եւ մնացած երեք հանցակիցների դատավարությունը կսկսի գալիք տարվա հունվարից:

Զվեզդան Տերզիչը մեղադրվում է ֆուտբոլիստների տրանսֆերից ստացած գումարները յուրացնելու մեջ: Սերբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա 1998 թվականին, լինելով ՕՖԿ ակումբի նախագահ, 1,1 մլն գերմանական մարկ է շորթել Վանի Գուբիչին գերմանական «Համբուրգին» վաճառելիս: Ըստ ԶԼՄ-ների` Տերզիչը 1,3 եւ 2 մլն եվրո կաշառք է վերցրել Սրջան Ստանիչի եւ Բրանիսլավ Իվանովիչի տրանսֆերների դիմաց:

Նշենք, որ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը երկու տարի թաքնվելիս է եղել Չեռնոգորիայում եւ Ռուսաստանում, ընդ որում նա 2008 թ իր հրաժարականը տվել էր ինտերնետով ուղարկած դիմումի համաձայն: