Երկրորդ անգամ` Սանկտ Պետերբուրգում
Ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 19-րդ խաղարկությունը, որին կամասնակցեն ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնները, այս տարի տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, որը 1993 թվականից սկսած հովանավորւմ եւ կազմակերպում է այդ մրցումները:
Մրցաշարի 16 մասնակիցներից արդեն հայտնի են 14-ը: Դրանք են Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորը», ղազախական «Տոբոլը», Մոլդովայի «Շերիֆը», Բելառուսի ԲԱՏԷ-ն, Լիտվայի «Էկրանասը», Լատվիայի «Մետալուրգը», Թուրքմենստանի «Բալկանը», Ուզբեկստանի «Բունեկդորը», Էստոնիայի «Լեւադիան», Ղրղըզստանի «Նեւթչին», Տաջիկստանի «Իստիկլոլը», Ադրբեջանի «Ինտերը», ֆիննական ՀԻԿ-ը (այն կփոխարինի Վրաստանի չեմպիոնին) եւ հաշվարկից դուրս հանդես եկող Ռուսաստանի ակումբային հավաքականը: Առայժմ հայտնի չեն Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոնները:
Մրցաշարը կկայանա 2011 թվականի հունվարի 15-23-ը: Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, որ խաղարկությունը անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում: