A
A
Հաղթեց Վանաձորի հավաքականը
Մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունն ավարտվեց Վանաձորի հավաքականի հաղթանակով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նախավերջին տուրում վանաձորցիները, 29:13 հսշվով առավելության հասնելով Աջափնյակի թիմի նկատմամբ, անհասանելի դարձան մրցակիցների համար եւ նվաճեցին հանրապետության չեմպիոնի կոչումը:
Մրցանակային երկրորդ տեղը գրավեցին Շենգավիթի պատանի հանդբոլիստները, երրորդ հորիզոնականը` Աջափնյակի թիմը:
Հիշեցնենք, որ աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել էին Շենգավիթի հանդբոլիստուհիները: