Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան։ 

Փարիզում դեկտեմբերի 19-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Հայաստանի պատվիրակ Մալենան հանդես եկավ   իններորդը: Նա կատարեց «Քամի-քամի» ստեղծագործությունը:

Մրցույթի առցանց  քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն վերաբացվեց ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված էին:

Այս անգամ քվեարկության համար տրվեց 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը  ուղարկվում է  քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները վերածեց միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին ավելացվում է նաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին կարող էին քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

Հաղթանակը նշանակում է, որ հաջորդ մրցույթը կանցկացվի Հայաստանում: