«Որակազրկվել» է հեռուստալրագրողը
Գերմանացի հեռուստալրագրող Յորգ Դալմանը չի լուսաբանի Մյունխենի «Բավարիայի» մասնակցությամբ չեմպիոնների լիգայի խաղերը, քանի որ լուրջ խնդիրներ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ ունեցած հարցազրույցից հետո:
Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, «Բավարիա» - «Կլուժ» հանդիպման ետխախյա ասուլիսին հոլանդացի մասնագետին դուր չեն եկել Յորգ Դալմանի բարձրացրած հարցերը:
Լուի վան Գալը զայրույթից հեռուստալրագրողին խարհուրդ է տվել կարդալ Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական մամլո հաղորդագրությունները, իսկ վերջինս պատասխանել է, որ ինքը պարտավոր չէ դրանք կարդալ:
Անվանի մարզիչն ու հեռուստալրագրողը չնայած բարեկամաբար են բաժանվել միմյանցից, սակայն երեկ երեկոյան վերջինիս տեղեկացվել է, որ չի լուսաբանի «Բավարիայի» մասնակցությամբ մնացած երկու հանդիպումները: