Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մուրադով
A A
Քաղաքականություն

Գերիներին վերադարձնելը խաղաղապահների պարտքն է․ Մուրադով

Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում:  Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Արցախում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործը  կհասցնեն  ավարտին»,- ասել է նա՝ շեշտելով՝ գերիներին վերադարձնելը համարում է խաղաղապահների պարտք։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահները զոհվածների 1960 մարմին են վերադարձրել Հայաստանին եւ  Ադրբեջանին։  Պատերազմից հետո Ադրբեջանը 126 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։