Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոռվա ձորում»

Մշակույթ
b7d585b8e5cac5d3533ad827ab6c7373

Հայաստանի նկարիչների միությունում բացված «Լոռվա ձորում» խորագրով ցուցահանդեսի նվիրված էր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին:

Բացմանը ներկա էին ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի հայտնի գործիչներ: Կազմակերպիչներն էին «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամը:
Փառատոնի սկիզբը դրվել է անցած տարի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ:

Այս տարի էլ ճանաչված նկարիչներից յուրաքանչյուրը փորձել է Լոռվա ձորում` Ահնիձորում, Լորուտում, Քարինջում ու Մարցում, իր գույնն ու բնապատկերը գտնել:

Նկարիչներից ոչ բոլորն էին լոռեցի, բայց նրանց բոլորի համար Լոռվա գողտրիկ անկյունները, լեռներում ու ձորերում ծվարած գյուղերն ու հոգևոր կենտրոնները` Օձունը, Սանահինը, Հաղբատն ու Ախթալան դարձել են հայրենիքի հավաքական կերպարը: