Առաջին իսպանացին
Լոնդոնի «Չելսին» եւ Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում տանելով հերթական հաղթանակները, ժամանակից շուտ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգրեր:
Անգլիական ակումբը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Սպարտակին»` 4:1, ընդ որում բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում, իսկ մյունխենցի ֆուտբոլիստները հյուրընկալվելիս պարզապես ջախջախեցին Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»` 4:0: «Բավարիան» ակումբային ռեկորդ սահմանեց` առաջին անգամ չեմպիոնների լիգայում տանելով չորս անընդմեջ հաղթանակ:
Իսկ ահա մրցաշարի նոր ռեկորդ արձանագրեց ֆրանսիական «Մարսելը», որը Բրատիսլավայում «ոչնչացրեց» տեղի «Ժիլինային»` 7:0: Սա մրցակցի հարկի տակ տարած ամենախոշոր հաշվով հաղթանակն է:
Հետաքրքիր փաստ գրանցվեց «Միլան» - «Ռեալ» խաղին: Հյուրերը պարտությունից խույս տվեցին մրցավարի կողմից ավելացրած 4-րդ րոպեին: Աչքի ընկավ Պեդրո Լեոնը, որն առաջին իսպանացի խաղացողն է, որն այս մրցաշրջանում գոլ խփեց իսպանական թիմի կազմում:
Խաղերի արդյունքները.
«E» խումբ
«Բազել» - «Ռոմա» 2:3 (0:2)
«Կլուժ» - «Բավարիա» 0:4 (0:2)
«F» խումբ
«Չելսի» - «Սպարտակ» Մոսկվա 4:1 (0:0)
«Ժիլինա» - «Մարսել» 0:7 (0:4)
«G» խումբ
«Օսեր» - «Այաքս» 2:1 (1:0)
«Միլան» - «Ռեալ» 2:2 (0:1)
«H» խումբ
«Շախտյոր» - «Արսենալ» 2:1 (2:1)
«Պարտիզան» - «Բրագա» 0:1 (0:1)