Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին, բայց մնացին ստվերում

Սպորտ
808fd730b88b045f2a6cd59c0586f3b3

Հայաստանի շախմատիստները Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 7-րդ տուրում չնայած ավելի վստահ հանդես եկան` տանելով 4 հաղթանակ, սակայն, կարելի է ասել, որ դուրս մնացին մեդալների համար պայքարից: Առաջատարները նույնպես հաջող հանդես եկան եւ պահպանեցին միավորների առավելությունը:

Մեր շախմատիստներից հաղթանակներ տարան Հրանտ Մելքումյանը, Կարեն Գրիգորյանը, Սուրեն Պողոսյանը, Աղասի Ինանցը, իսկ Զավեն Անդրեասյանն ու Դավիթ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է ադրբեջանցի Էլթայ Սաֆարլին: Նրանից կես միավոր քիչ են վաստակել 4 մասնակիցներ: Իսկ ահա մեր շախմատիստներ Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանն իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:

Ճիշտ է, նրանք տեսականորեն դեռ հնարավորություն ունեն հասնելու առաջատարներին, սակայն շվեյցարական մրցակարգի ժամանակ դա դժվար խնդիր է, քանի որ առաջատարները հանդիպում են միմյանց հետ, ուստի նրանց մի մասը ինքնաբերաբար պահպանում են միավորների տարբերությունը հետապնդողների նկատմամբ: Զարմանալի չէ, որ վերջին տուրերում առաջատարները հաճախ գրոսմայստերական ոչ-ոքիներ են անում: