Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր երկրի դրոշի ներքո

Սպորտ
8db11f0c4cb3750ec922dbb97b81582f

Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Մեհմետ Էկիցին որոշել է ելույթները շարունակել Թուրքիայի ազգային թիմի կազմում: Այս փաստը լրջորեն մտահոգել է տեղի լրատվամիջոցներին, որոնք պատասխան են պահանջել Գերմանիայի ֆուտբոլի միության մարզական տնօրեն Մատիաս Զամերից:

«Մեր երիտասարդ ֆուտբոլիստները հաճախ են տարբեր երկրներից հրավերներ ստանում` դրանց ազգային թիմերում հանդես գալու հանար: Մենք պայքարում ենք այդ երեւույթի դեմ, սակայն ոչինչ չենք կարող անել, եթե ֆուտբոլիստը որոշում է խաղալ իր պատմական հայրենիքի ազգային հավաքականում»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ այժմ երկընտրանքի մեջ է գտնվում նաեւ Գերմանիայի երիտասարդականի խաղացող Յոմեր Թոփրակը, ով նույնպես թուրքական ծագում ունի:

Ի դեպ, այն բանից հետո, երբ Մեսութ Օզիլը որոշել է հանդես գալ Գերմանիայի հավաքականում, Մյունխենի «Բավարիայի» թուրք ֆուտբոլիստ Համիտ Ալթինթոփը խստորեն քննադատել է նրան: Վերջինս չնայած ծնվել եւ ապրում է Գերմանիայում, սակայն չի ցանկացել հանդես գալ այդ երկրի դրոշի տակ եւ նախապատվությունը տվել է պատմական հայրենիքի հավաքականին: Սակայն ըստ որոշ աղբյուրների Օզիլը ազգությամբ ոչ թե թուրք է, այլ ... քուրդ: