Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրորդ անգամ

Սպորտ
beeb1d5f62960da30c27de8abf63601d

Հաշմանդամ եւ անդամալույծ ֆուտբոլիստների աշխարհի հերթական առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը:

Արգենտինայում կայացած մրցաշարում ուզբեկ ֆուտբոլիստները նախնական փուլում հաղթել են Անգլիայի (6:1), Բրազիլիայի (4:2) հավաքականներին, ոչ-ոքի խաղացել Ռուսաստանի հետ (3:3): Կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնները 2:1 հաշվով պարտության են մատնել Թուրքիայի թիմին, իսկ եզրափակիչում առավելության հասել դաշտի տերերի նկատմամբ` 3:1:

Հավելենք, որ Ուզբեկստանի հաշմանդամ եւ անդամալույծ ֆուտբոլիստների հավաքականը, որին հովանավորում է երկրի նախագահ Իսլամ Կարիմովը, առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր 2007 թվականին: