Կռվող մարզիչներին բաժանել է ֆուտբոլիստը
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Կոպենհագեն» - «Բարսելոնա» խաղը չնայած խաղաղությամբ ավարտվեց` 1:1, սակայն հանդիպումից հետո կրքերը բավականին բորբոքվեցին:
«Կոպենհագենի» եւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչներ Ստել Սոլբակենը եւ Խոսեպ Գուարդիոլան խաղավարտից հետո սկզբում միմյանց շնորհավորեցին խաղի համար: Սակայն քիչ անց հյուրերի գլխավորը սկսեց դժգոհել մրցավարությունից: Դա դուր չեկավ նորվեգացի մասնագետին, որը հակաճառեց իր գործընկերոջը:
Վիճաբանող կողմերին ի վերջո բաժանել է «Բարսելոնայի» պաշտպան Սերխիո Բուստկետսը, որը Սոլբակենին ուժով հեռացրել է իր մարզչի մոտից: Այդ պահին «Կոպենհագենի» ֆուտբոլիստները եւ մնացած մարզիչներն արդեն գտնվում էին հանդերձարանում, հակառակ դեպքում հնարավոր էր լուրջ ընդհարում տեղի ունենար կողմերի միջեւ:
Հետխաղյա մամուլի ասուլիսին Խոսեպ Գուարդիոլան չի ցանկացել խոսել այդ միջադեպի կապակցությամբ, իսկ Սոլբակենը կրկին հիշեցրել է թիմերի առաջին խաղում մրցավարի թույլ տված սխալը հօգուտ «Բարսելոնայի»:
Տուրի մնացած խաղերում ամեն ինչ նորմալ է ավարտվել:
«A» խումբ
«Տոտենհեմ» - «Ինտեր» 3:1 (1:0)
«Վերդեր» - «Տվենտե» 0:2 (0:0)
«B» խումբ
«Հապոել» - «Շալկե-04» 0:0
«Բենֆիկա» - «Լիոն» 4:3 (3:0)
«C» խումբ
«Վալենսիա» - «Ռեյնջերս» 3:0 (1:0)
«Բուրսասպոր» - «Մանչեսթր Յունայթեդ» 0:3 (0:0)
«D» խումբ
«Կոպենհագեն» - «Բարսելոնա» 1:1
«Ռուբին» - «Պանաթինաիկոս» 0:0