Ընդամենը 3 հաղթանակ
Սանկտ Պետերբուրգում շարունակվող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում մեր յոթ շախմատիստներից երեքը հաղթանակ տարան, երկուսը ոչ-ոքի խաղացին, իսկ երկուսը պարտություն կրեցին:
Կարեւոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Գ. Պետրոսյանը, որոնք վաստակեցին 4-ական միավոր եւ կտրուկ բարելավեցին մրցաշարային գործերը: Նույնքան միավոր ունի նաեւ Կարեն Գրիգորյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ: Նրանցից կես միավոր ավելի է վաստակել Զավեն Անդեասյանը, որը այս տուրում չկարողացավ կոտրել ռուսաստանցի Բորիս Գրաչեւի դիմադրությունը:
Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Բոսնիան ներկայացնող ռուսաստանցի շախմատիստ Իվան Սոկոլովը, որը 6 հնարավորից վաստակել է նույնքան միավոր: Մեկ շախմատիստ իր ակտիվում ունի 5,5 միավոր, 9-ը` 5-ական:
Այսօր Զավեն Անդրիասյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Դենիս Խիզմատուլինի հետ: Հրանտ Մելքումյանի մրացակիցը կլինի Անդրեյ Ստուպոկինը (Ռուսաստան), Դավիթ Գ. Պետրոսյանինը` Ալեքսեյ Ալեքսանդրովը (Բելառուս), Կարեն Գրիգորյանինը` Սերգեյ Կլիմովը (Ռուսաստան): Նշենք, որ միայն հաղթանակի դեպքում մեր քառյակը հետագայում կարող են պայքարել մրցանակային տեղերի համար: