Ժոզե Մոուրինյոի «գաղտնագիրը»
Իսպանիայի լրատվամիջոցները հայտնաբերել են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի «գաղթտնագիրը»:
Երկրի առաջնության «Էրկուլեսի» հետ խաղից հետո լրագրողներից մեկը գաղտնի նկարել է մարզչի ծոցատետրի էջերից մեկը, որի վրա գրված է եղել հետեւյալը. 38+6+13=57: Լրատվամիջոցները, վերծանելով այն, կարծում են, որ պորտուգալացի մասնագետը պլանավորել է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Դա վկայում է 13 թիվը, քանի որ հենց այդքան հանդիպում է պահանջվում անցկացնել այդ մրցաշարում, որպեսզի հանդես գալ եզրափակիչում:
38 թիվը համապատասխանում է Իսպանիայի առաջնության տուրերի քանակին: Ինչ վերաբերում է 6 թվին, ապա լրագրողները կարծում են, որ դա վերաբերում է Իսպանիայի գավաթի խաղարկությանը: Եթե այն համապատասխանում է մարզչի պլանին, ապա «Ռեալը» պետք է պարտություն կրի մրցաշարի 1/4 եզրափակիչում: