ՀՀ անվտանգությունը՝ վտանգված. ի՞նչ պետք է անել, որ չի արվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ հարցազրույցից՝ ✅ Հայաստանը միայնակ է և ցուցադրական ծեծի է ենթարկվում՝ բոլորի լուռ համաձայնությամբ։ Առաջին մեղավորը մեր քաղաքական վերնախավ է՝ ներառյալ ընդդիմությունը։ «Քաղաքական թամբալությունը» շատ թանկ է նստում մեզ վրա։
✅ՀԱՊԿ-ի անդամ պետություններից առնվազն 2-ը թուրքական աշխարհի կարևոր մաս են կազմում։ Պիտի հասկանանք, որ ՀԱՊԿ-ի ներսում ևս չենք կարողանա մեզ համար բարենպաստ միջավայր ձևավորել։ Կարծում եմ ավելի լավ է խոսել հայ-ռուսական երկկողմ պարտավորությունների մասին, քան ՀԱՊԿ-ը մեջտեղ բերել, որտեղ մեր շահերին դեմ հանդես եկող պոտենցիալ պետություններ կան։ Թեև հայ-ռուսական հարաբերությունների պոտենցիալը ևս չեմ կարող գնահատել, դրանք այսօր ինձ տեսանելի չեն։
✅ Բացառապես հայերի՝ գերի ընկելը շատ կասկածահարույց հանգամանք է։ Սա նշանակում է, որ մարտական դիրքերում մեր զինվորականներն ինքնապաշտպանվելու լիարժեք հնարավորություն չունեն։
✅Այս մեկ տարվա ընթացքում այնքան զոհեր ենք ունեցել, պատերազմն այնքան խայտառակ ձևով է տանուլ տրվել, որ իշխանությունները պիտի իշխանությունից դուրս իրենց գոյության խաղաղ երաշխիքները տեսնեն, որ իշխանությունից հրաժարվեն։ Իշխանություն, թե՞ հայրենիք․ ես չգիտեմ՝ այս երկընտրանքի առաջ կանգնելով ինչը կընտրեն նրանք։