Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի՛ գոռա․ ես տղաների վիճակը գիտեմ․ գնա վարսավիրանոց․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Գնացեք Ռոբերտ Քոչարյանին հարցեր տվեք»։ Այս կերպ արձագանքեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ միջանցքում հավաքված լրագրողները սկսեցին հարցեր ուղղել ՀՀ արևելյան սահմանագծում տիրող իրավիճակի մասին։

Նշենք, որ Քոչարյանը, ով ամեն կերպ ցանկանում էր ճեղքել լրագրողների բազմությանն ու խույս տալ նրանց հարցերից, չմոռացավ պահանջել, որ վերջիններս դիմակ դնեն, այն դեպքում, երբ ինքն անձամբ դիմակ չէր կրում։

Լրագրողի՝ Սյունիքում տղաների վիճակի վերաբերյալ դիտարկմանն էլ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց անթաքույց հակակրանքով․ «Ես տղաների վիճակը գիտեմ, դու գնա վարսավիրանոց»։

Միակ քիչ թե շատ ադեկվատ պատասխանը, որ տվեց Անդրանիկ Քոչարյանն այս «քաղցր» ճեպազրույցի ընթացքում հետևյալ անորոշ արձագանքն էր․ «Սպասեք պաշտոնական հայտարարություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում