Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալեքսանյանը հիշեցրեց, որ այն ժամանակ հաղթանակը նվիրել էր Ռոբերտին ու մարտնչած մեր բոլոր տղաներին (տեսանյութ)

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները որդու ծննդյան ու մեր երկրի համար ծանր այս օրը որոշեցին Զինվորի տանը լինել՝ զինվորների կողքին…25 տարեկան կդառնար Ռոբերտը, բայց նախընտրեց դիրքը չզիջել՝ իր կյանքի գնով:

Զինվորի տանն էր նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Նա եկել էր չեմպիոն դառնալու օրվա իր շապիկը ձեռքին, որի վրա Ռոբերտի պատկերն էր:

Ալեքսանյանը հիշեցրեց, որ այն ժամանակ հաղթանակը նվիրել էր Ռոբերտին ու մարտնչած մեր բոլոր տղաներին, իսկ այսօր խաղաղություն մաղթեց մեր երկրին և խոստացավ ապագայի բոլոր հաղթանակները նույնպես նվիրել մեր հերոսներին: «Միայն թե թող ողջ լինեն»,-ասաց: