A
A
Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ ստեղծելու գերժամանակակից կործանիչ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։
«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ մենք գտնվում ենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում», - մանրամասնել է Շուգաևը։