Բացել լրահոսը Փակել լրահոսը
256371621_287895283342264_6838451937253673018_n
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանն ու ֆրանսահայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։