Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Տաթևի մեծ անապատում» ապրող միակ վանականը (տեսանյութ)

«Տաթևի մեծ անապատը» գտնվում է Սյունիքի մարզում՝ Տաթև գուղից ոչ շատ հեռու։ Կառուցվել է 1646 թվականից մինչև 1663 թվականներին՝ Արիստակես վարդապետի ժամանակ։

Վանական Հակոբը արդեն 7 տարի է, ինչ ապրում է վանքում։ Ասում է, որ 2015 թվականի գարնանից ապրում է այնտեղ։

Վանականը պատմում է, որ նախկինում վանքում արգելված է եղել աղջիկների ու կանանց մուտքը, իսկ տղամարդկանց թույլատրել են միայն հարավային կողմից՝ տոն օրերի ժամանակ։

Խոսելով այսօրվա Հայաստանի դժվարությունների մասին, վանականը նշեց, որ ժողովուրդը հեռացած է եկեղեցուց և հարկավոր է, որ մարդիկ համախմբվեն եկեղեցու շուրջը և այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի։

 

Մանրամասն՝ տեսանյութում