A
A
Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ կառուցվել է Պանթեոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարեւանությամբ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ կառուցվել է Պանթեոն, որտեղ ամփոփված են ոչ միայն «Սասուն» կամավորական ջոկատի փառապանծ ուղով անցած կամավորականներ, այլեւ զինվորականներ, կամավորականներ, 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիներ։
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Պանթեոնում հանգչող քաջորդիների սխրանքը խորհրդանշող Արծվի տեսքով հուշակոթողի բացման արարողությունը: