Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի շահագործման հնարավորության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱմուլսարի վերաբերյալ վերջին մեր գնահատակններից այս կողմ ես դեռ չեմ ֆիքսել որևէ տեղաշարժ Քննչական կոմիտեի մասով, թեև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը երկու օր առաջ այդ մասին որոշակի ինֆորմացիա տրամադրեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է շրջակա միջավայրի նախարար Ռոմասնոս Պետրոսյանը։
«Իմ լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին գործընթացներին միջամտելու կամ ներազդելու որևէ մանդատ չունեմ, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել օբյեկտիվ իրականությունը, որից հետո միայն կարող ենք ներգործել մեր լիազորությունների շրջանակում։
Եթե քրգործի հանգուցալուծումից հետո վերհանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ դրական փորձաքննության, ջրօգտագործման թույլտվության վրա, բնականաբար, մեր գործիքակազմերով կմիջամտենք»,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարը նաև հավելել է․ «Եթե վերհանվի այնպիսի իրողություն, որ որևէ կերպ կասկածի տակ չեն դրվում այդ ինստիտուտները, ապա այս պահին կարող եմ ասել, որ տնտեսվարողն ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը»։