Ռուսաստանը կողմ է 3+3 ձևաչափի գործարկմանը. Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը պաշտպանում է 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարը և կարծում է, որ ժամանակն է այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարծում ենք, եկել է ժամանակը այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Բազմակողմ տարածաշրջանային գործակցությունը բխում է տվյալ ձևաչափի ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից»,- ասել է Զախարովան:
Զախարովան նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա համալիր լուծում գտնել եղած խնդիրներին: Նա հիշեցրել է, որ շուտով կլրանա ռազմական գործողությունների դադարն ազդարարող եռակողմ հայտարարության ընդունման մեկ տարին, և այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: